Կարևոր իրադարձություններ

Վորոնեժում 25-ամյա աղջիկն ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել

01 Հունիս, 2018 20:42
Վորոնեժում 25-ամյա աղջիկն ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի ոստիկանությունը պարզում է բնակելի շենքի 17-րդ հարկից կնոջ ընկնելու հանգամանքները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տարածքային վարչության հաղորդագրությունը, կինը ողջ է մնացել և հոսպիտալացվել է: Միջադեպի մասին տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է այսօր տեղի ժամանակով 12:56-ին:

Արտակարգ ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ շտապ օգնության մեքենան 25-ամյա կնոջը հիվանդանոց է տեղափոխել: Որոշ ժամանակ անց նույն շենքից հաղորդագրություն է ստացվել, որ բնակարաններից մեկում 30-ամյա տղամարդու դի կա:  

Հիվանդանոցից հայտնել են, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, վերջինս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

 

Լրահոս

Դիտել ավելին