Կարևոր իրադարձություններ

Էրդողանն ու Մարգվելաշվիլին հեռախոսազրույց են ունեցել

01 Հունիս, 2018 19:09
Էրդողանն ու Մարգվելաշվիլին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հեռախոսազրույց են ունեցել, այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահականի կայքից։ 

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացումը, Անդրանատոլիական TANAP գազատարի նախագիծն ու մի շարք այլ հարցեր։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ 

Նշենք, որ 800 կմ երկարությամբ գազատարով նախատեսվում է ադրբեջանական «Շահդենիզ-2» հանքահորից տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ փոխադրել դեպի Թուրքիա, որից 6 մլրդ-ը նախատեսված է Թուրքիայի ներքին պահանջարկի բավարարման, իսկ մնացած մասը` Եվրոպայի սահմաններ հասցնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին