Կարևոր իրադարձություններ

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին․ Արսեն Քարամյանը հրաժարական կներկայացնի

01 Հունիս, 2018 18:15
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին․ Արսեն Քարամյանը հրաժարական կներկայացնի

Առաջիկայում, իր դիմումի համաձայն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից կազատվի Արսեն Քարամյանը: Այս մասին տեղեկատվություն է  տարածել վերջինս՝  գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին