Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագիրը

01 Հունիս, 2018 17:25
Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագիրը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 31-ին տեղի է ունեցել «Կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովումը ՀՀ զինված ուժերում. նոր մարտահրավերներ» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ կին զինծառայողներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտներ, կին ազատամարտիկներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ ՊՆ համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման միջոցառումների ծրագրի կատարմանը, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի իրականացրած աշխատանքներին: 

Միջոցառման ավարտին ՀՀ ՊՆ ՄԻԲԿ պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և Հիմնադրամի 2018թ. համագործակցության ծրագիրը:

Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաներն ու թոռնիկները:
 
 

Լրահոս

Դիտել ավելին