Կարևոր իրադարձություններ

Հետ կանչված թուրք դեսպանը վերադառնում է ԱՄՆ

01 Հունիս, 2018 16:51
Հետ կանչված թուրք դեսպանը վերադառնում է ԱՄՆ

ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը վերադարձել է Վաշինգտոն։  Նա հետ էր կանչվել Անկարա Գազայի հատվածում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումների, ինչպես նաև Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման պատճառով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Աղբյուրը նշում է, որ դեսպանի՝ ԱՄՆ վերադառնալու պատճառներից մեկը Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի ունենալիք հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բանակցային օրակարգում լինելու է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը:

Հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել այն հարցում, որ քրդական ուժերը պիտի դուրս գան Մանբիչից:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և նրանց նույնացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին