Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Նախագահը տիկնոջ հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն (լուսանկարներ)

01 Հունիս, 2018 16:22
Նախագահը տիկնոջ հետ այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն (լուսանկարներ)

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է երխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար:

Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը: Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:


 




Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին