Կարևոր իրադարձություններ

«Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»․ Թուրքիայի նախագահի թեկնածու

01 Հունիս, 2018 16:15
«Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»․ Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով այժմ գտնվում է բանտում, հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Դրա ընթացքում Դեմիրթաշը անդրադարձել է  Դիարբեքիր քաղաքում հայերի պատմությանը, ինչպես նաև  հայ պատգամավոր Գարո Փայլանին։ Վերջինս մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա Դիարբեքիրից է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։

«Ակոսի»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հետ զրույցում Դեմիրթաշը մասնավորապես ասել է .

«Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։  Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ և ինքնություններ կային։ Դիարբքիրից Գարոյի պատգամավոր լինելը տխուր պատմությանը տրված ամբողջական պատասխան է։ Համոզված եմ Դիարբեքիրի ժողովուրդը Գարոյին կհյուրընկալի պատմական գիտակցությամբ  և ոգևորվածությամբ։  Գարոն Դիարբեքիրի համար օտար չէ։  Հավատում եմ, որ նրա և Դիարբեքիրի երիտասարդների միջև կստեղծվի լավ հաղորդակցություն։ Իրեն հաջողություն եմ մաղթում։ Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»։

Դեմիրթաշը նաև ասել է, որ անցյալում Դիարբեքիրը բազմազգ բնակավայր էր, և նույնիսկ իր մանկության ժամանակ հայեր կային այնտեղ։  Ըստ նրա՝ բացի  Հայոց ցեղասպանությունից, տեղի հայերի արտագաղթի պատճառ դարձավ նաև Թուրքիայում 1980-90թթ. տեղի ունեցած իրադարձությունները։ Բռնաճնշումների հետևանքով  հայերը լքեցին իրենց բնակավայրերը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին