Կարևոր իրադարձություններ

«Յուքոմ» ընկերության կայանում հրդեհ է բռնկվել

01 Հունիս, 2018 13:33
«Յուքոմ» ընկերության կայանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 1-ին, ժամը 08:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում գտնվող «Յուքոմ» ընկերության կայանում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:30-ին, մարվել՝ 10:35-ին:

Այրվել է «Յուքոմ» ընկերությանը պատկանող աշտարակին կից գտնվող վագոն-տնակը (3X5 մ)՝ գույքով: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին