Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն որևէ վտանգ Նախիջևանի սահմանից չի տեսնում. նախարար

01 Հունիս, 2018 12:37
ՊՆ-ն որևէ վտանգ Նախիջևանի սահմանից չի տեսնում. նախարար

ՀՀ ՊՆ-ն որևէ վտանգ Նախիջևանի սահմանից չի տեսնում: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Նախիջևան սահման կատարած այցին, Տոնոյանն ասաց, որ ԱԳ նախարարը պարզապես ցանկանում էր անձամբ ծանոթանալ իրավիճակին:

«Բոլորը պետք է գիտակցեն, որ ադրբեջանական կողմն իրենց տարածքում իրականացնում է որոշակի տեղափոխումներ: Դա Նախիջևանի տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,- ասաց նա: 
 
Նախարարը նշեց, որ Արցախի սահմանում էլ անսովոր երևույթներ չեն կատարվում՝ հայկական կողմն ամբողջովին վերահսկում է իրավիճակը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին