Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին

01 Հունիս, 2018 12:30
Ինչ եղանակ է սպասվում ամռան առաջին օրերին

Հանրապետության տարածքում՝ հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը՝ նույնքան կբարձրանա: 

Երևան քաղաքում՝ հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
Հանրապետության տարածքում




Երևան քաղաքում

 

Լրահոս

Դիտել ավելին