Կարևոր իրադարձություններ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ. Բակո Սահակյանը` Նիկոլ Փաշինյանին

01 Հունիս, 2018 12:15
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ. Բակո Սահակյանը` Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Հայաստանի Հանրապետության կառավարության առջեւ ծառացած ռազմավարական բոլոր խնդիրների հաջող լուծման գործում՝ ի փառս հայոց անկախ պետականության եւ մեր ժողովրդի: Խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: 


 

Լրահոս

Դիտել ավելին