Կարևոր իրադարձություններ

Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

01 Հունիս, 2018 12:09
Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց:

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին»,- նշվում է նախագծի մեջ, որը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին