Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել

01 Հունիս, 2018 12:02
Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Նահանգապետի գավաթ» մրցաշարում հայ  մարզիկներից երկուսը մեդալներ են նվաճել ։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող ՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի մարզիկին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը:

 

Լրահոս

Դիտել ավելին