Կարևոր իրադարձություններ

Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր. վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է իր օգնականին

01 Հունիս, 2018 11:56
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր. վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է իր օգնականին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր առաջին նշանակման մասին:

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում:  11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով: 18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀ դրամի շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա: Տիգրանի թե՛ ինտելեկտուալ և թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել և գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձևաչափ է դրա համար:  Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատել քեզ հետ»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին