Կարևոր իրադարձություններ

2017թ. ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ. Արա Սաղաթելյան

01 Հունիս, 2018 11:51
2017թ. ԱԺ-ն տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ. Արա Սաղաթելյան

2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը հայտնեց, որ հաշվետու տարում Ազգային ժողովը տնտեսման արդյունքում բյուջե է վերադարձրել 44 մլն դրամ:

Նրա խոսքով՝ վերանայվել է ԱԺ ավտոտրանսպորտային տնտեսությունը, որի արդյունքում նախորդ տարի 81 մեքենայից 14-ը կրճատվել է, 7-ը նախատեսվում է կրճատել այս տարի։

«2017թ.-ին ԱԺ-ին հատկացվել է 4 մլրդ 399 մլն 493 հազար դրամ՝ 4 ծախսային ծրագրի գծով: Ինչպես նաև ներգրավվել են միջոցներ ՀՀ նախագահի աշխատակազմից՝ 53 մլն դրամի չափով։ Արդյունքում ԱԺ ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4 մլրդ 452 մլն 493 հազար դրամ։ Բյուջեն ծախսվել է 99 տոկոսի չափով», - ասաց նա։

 
 



 

Լրահոս

Դիտել ավելին