Կարևոր իրադարձություններ

ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 7-ին. կքննարկվի կառավարության ծրագիրը

01 Հունիս, 2018 11:20
ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 7-ին. կքննարկվի կառավարության ծրագիրը

Հունիսի 7-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի՝ կառավարության ծրագիրը քննարկելու համար: Նախաձեռնությունը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ արտահերթ նիստն անհրաժեշտ է կառավարության ծրագրին հավանություն տալու համար։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում հաստատվեցին 8 մարզպետների նշանակման նախագծերը։ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ պաշտոնում:  Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին