Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել ու վերադարձել է Վրաստան՝ վատ ճանապարհների պատճառով. վարչապետը հանձնարական տվեց

01 Հունիս, 2018 11:13
Զբոսաշրջիկներով ավտոբուսը շրջվել ու վերադարձել է Վրաստան՝ վատ ճանապարհների պատճառով. վարչապետը հանձնարական տվեց

Կառավարության այսօրվա նիստինվարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Վրաստան իրականացված պաշտոնական այցի մասին՝ ընդգծելով մի խնդիր, որի մասին իմացել է Թբիլիսիում։

«Թբիլիսիում մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ զբոսաշրջիկների ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մտել է Հայաստան և 30-40 կմ-ից հետո շրջվել, վերադարձել է Վրաստան։ Ավտոբուսի վարորդն ասել է, որ այս ճանապարհներով չի շարունակի վարել։ Տրանսպորտի նախարարից ուզում եմ տեղեկանալ, թե ճանապարհների վերանորոգման ի՞նչ ծրագրեր կան»,- ասաց վարչապետը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն արձագանքեց, որ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուսումնասիրությունները կատարված են:

«Առաջիկա երկու օրերի ընթացքում արդեն 17․8 կմ ճանապարհի շինարարությունը կսկսվի»,- ասաց նախարարը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին