Կարևոր իրադարձություններ

Նոր մարզպետը չի նստելու աշխատասենյակում ու սպասի, թե երբ մարդիկ իրենց խնդիրներով կգան մարզպետարան

01 Հունիս, 2018 10:44
Նոր մարզպետը չի նստելու աշխատասենյակում ու սպասի, թե երբ մարդիկ իրենց խնդիրներով կգան մարզպետարան

Շատ ծանր բեռ եմ ժառանգում, բայց, միաժամանակ, կա ժողովրդի վստահությունը նոր ձևավորված կառավարության նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մարզում հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններին տրամադրի Ազգային անվտանգության ծառայությանը, Սարգսյանը պատասխանեց. «Չեմ շտապում ասել՝ չարաշահումներ կլինեն, թե՝ ոչ: Ինչպես կառավարությունն է որդեգրել չարաշահումներ հայտնաբերելու և դրանք հասարակությանը ներկայացնելու քաղաքականությունը, նույնը, ինձ թվում է, կլինի մարզերում»:

Մարզպետի թեկնածուն նշեց նա, որ պաշտոնում նշանակվելուց հետո չի նստելու աշխատասենյակում ու սպասի, թե երբ մարդիկ իրենց խնդիրներով կգան մարզպետարան, այլ շրջելու է մարզի բոլոր համայնքներում՝ խնդիրներին ծանոթանալու համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին