Կարևոր իրադարձություններ

Արագ խնդիրը կարգավորեք և զեկուցեք ինձ. վարչապետը՝ «Ռենկո»-ի կողմից Հայաստանում ՁԷԿ-ի կառուցման մասին

01 Հունիս, 2018 10:37
Արագ խնդիրը կարգավորեք և զեկուցեք ինձ. վարչապետը՝ «Ռենկո»-ի կողմից Հայաստանում ՁԷԿ-ի կառուցման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստին հայտարարեց, որ «Ռենկո» ընկերությունը մտադիր է Հայաստանում ՋԷԿ կառուցել: Նա նշեց, որ 10 օր առաջ հանդիպել է այդ ընկերության ներկայացուցիչների հետ:

«Հիմա ունենք մտահոգություն, որ կառավարությունը այս հարցում կոնկրետություն չի մտցնում, մենք մեր պարտավորությունները չենք կատարում»,- ասաց վարչապետ:

Դրան ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք աշխատանքային հանդիպումներ են ունեցել «Ռենկո»-ի ներկայացուցիչների հետ, և էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությունը կլինի երկուշաբթի, ինչից հետո հնարավոր կլինի գնահատել փաստաթղթերը:

«Քանի որ այսօր ունենք ներդրումային վիճակը բարելավելու խնդիր, պետք է արագ գործենք, որ մեր դիրքորոշումները եւ պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքը հստակ իմանան: Եթե ասում ենք այո՝ պետք է արագ ասենք այո: Նույնը «ոչ»-ի դեպքում: Արագ խնդիրը կարգավորեք եւ զեկուցեք ինձ»,- հավելեց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին