Կարևոր իրադարձություններ

Շուկան վերահսկող մարմինները պատասխանատվություն կկրեն, եթե պարզվի, որ կա չարդարացված գնաճ. նախարար

01 Հունիս, 2018 10:31
Շուկան վերահսկող մարմինները պատասխանատվություն կկրեն, եթե պարզվի, որ կա չարդարացված գնաճ. նախարար

Գյուղատնտեսական շուկան վերահսկող մարմինները պատասխանատվություն կկրեն, եթե պարզվի, որ շուկայում կա չարդարացված գնաճ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ինքը տեղյակ չէր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ում երեկվանից նկատվում է մսամթերքի ու գյուղատնտեսական ապրանքների գնաճ:

«Բայց վստահում եմ Ձեր խոսքին: Եթե այդպես է, ապա պետք է ուսումնասիրություն կատարել և եթե կա գնաճ, ապա պետք է պարզել՝ որքանով է այն արդարացված»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին