Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558
    566

  • RUB

    7,6
    7,85

Կարևոր իրադարձություններ

Համոզվա՛ծ եղեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ դուք ունենաք անհոգ ու երջանիկ մանկություն. քաղաքապետի շնորհավորական ուղերձը մանուկներին

01 Հունիս, 2018 10:18
Համոզվա՛ծ եղեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ դուք ունենաք անհոգ ու երջանիկ մանկություն. քաղաքապետի շնորհավորական ուղերձը մանուկներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

Սիրելի՛ երեխաներ,

այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Հայերիս համար, թերևս, ազգային առանձնահատկություն է երեխաներին անձնուրաց սիրելն ու նրանց մասին հոգ տանելը: Եվ այս տեսանկյունից բնավ պատահական չէ, որ մեծերիս համար չկա՛ իմ ու քո երեխա տարանջատումը: Դուք բոլորդ, իմ փոքրիկ բարեկամներ, մե՛րն եք, մե՛ր երեխաները և մեզ համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ: Ու համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ ձեր ծնողները, ուսուցիչներն ու հարազատները, անում ենք ամեն ինչ, որ դուք ունենաք անհոգ ու երջանիկ մանկություն, լինեք միշտ պաշտպանված և ստանաք լիարժեք կրթություն, որ արդարացնեք ձեզ հետ կապված մեր հույսերն ու իրականացնեք ձեր բոլոր երազանքները: 
Իմ փոքրի՛կ բարեկամներ,
վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր քաղաքը լինի ավելի հարմարավետ ու գեղեցիկ, ձեր առօրյան էլ անցնի առավել հետաքրքիր և ուրախ: Ու ես համոզված եմ, որ մեծերիս ջանքերը կօգնեն ձեզ է՛լ ավելի շատ սիրել և գնահատել մեր 2800-ամյա մայրաքաղաքը, որի վաղվա իրական տանտերը լինելու է ձեզանից յուրաքանչյուրը՝ շարունակելով հոգ տանել Երևանի մասին ու շենացնել մեր սիրելի քաղաքը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անհոգ մանկություն և անսպառ ժպիտ:

 


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին