Կարևոր իրադարձություններ

Ա. Միրզոյանը Դուշանբե էր մեկնել վարչապետի ինքնաթիռով. նման թռիչքի համար ՀՀ բյուջեից ծախսվում է 20 մլն դրամից ավելի. «Հրապարակ»

01 Հունիս, 2018 10:05
Ա. Միրզոյանը Դուշանբե էր մեկնել վարչապետի ինքնաթիռով.  նման թռիչքի համար ՀՀ բյուջեից ծախսվում է 20 մլն դրամից ավելի. «Հրապարակ»

«Կառավարության լրատվական ծառա­յությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կա­ռավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին: 

Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչա­պետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու: Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարար­ներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում:

Երբ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից մեզ որևէ թիվ չասացին, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրին. «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե... այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրա­վասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»: Կապվեցինք քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյա­նի հետ: «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթի­ռով»՝ «առաջին բորտով»: Որով երբևէ «հին Հայաստանում» որևէ փոխվարչա­պետ՝ ո´չ Վաչե Գաբրիելյանը, ո´չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»,-գրում է թերթը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին