Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի օրոք թիկնապահները սթրես են ապրում. խոստովանություն. «Ժողովուրդ»

01 Հունիս, 2018 09:44
Փաշինյանի օրոք թիկնապահները սթրես են ապրում. խոստովանություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչու ինքն էլ հրաժարական չներկայացրե՞ց, Հարությունյանն ասել է. «Ես զինվորական եմ, իմ մնալ չմնալը ես չեմ որոշում»: Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն լավ է ընդունել, շատ նորմալ համագործակցում են:

Ինչ վերաբերում է Ս.Սարգսյանի ու Ն.Փաշինյանի գործելաոճերի տարբերություններին, Հարությունյանը խոստովանել է, որ Փաշինյանի օրոք իրենց համար որոշակի դժվարություններ կան: «Ամեն անգամ երբ ինքը մտնում էր ժողովրդի մեջ, մեր թիկնապահները սթրես են ապրում»,- խոստովանել է Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին