Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում ցուցարարները գլխավոր դատախազի հրաժարականից հետո պահանջում են նաև արդարադատության նախարարի հեռացումը (տեսանյութ)

01 Հունիս, 2018 00:25
Թբիլիսիում ցուցարարները գլխավոր դատախազի հրաժարականից հետո պահանջում են նաև արդարադատության նախարարի հեռացումը (տեսանյութ)

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցները կոչ են անում արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանիին հրաժարական տալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Այսօր ավելի վաղ Վրաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ հանրահավաք է անցկացվել, որից հետո գերատեսչության Իրակլի Շոթաձեն հայատարարել էր պաշտոնից հեռանալու մասին:

Ինչպես նշվում է, բողոքի ցույցերի կազմկերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռասհասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունը օբյելտիվորեն չի հետաքննում այդ գործը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել էր մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքը փոխել էր կանխամտածված սպանության փորձի: Դատարանի այդ որոշումն էլ դարձել էր սպանված դպրոցականի հոր և մյուսների զայրույթի պատճառը:

Տեսանյութն՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին