Կարևոր իրադարձություններ

ԴԱՒՇ-ի աջակիցը արքայազն Ջորջին սպանելու կոչ է արել

01 Հունիս, 2018 00:14
ԴԱՒՇ-ի աջակիցը արքայազն Ջորջին սպանելու կոչ է արել

Երեսուներկուամյա քարոզիչ Հուսնեյն Ռաշիդն իր գործով դատավարության ժամանակ խոստովանել է, որ կոչ է արել ջիհադիստներին սպանել բրիտանական գահի 4-ամյա ժառանգորդ արքայազն Ջորջին, հաղորդում է Daily Mail-ը։

Ռաշիդի խոստովանության համաձայն՝ ինքը կոչ է արել թույն լցնել արքայազնի պաղպաղակի մեջ, ինչպես նաև թունավորել նրա հետ նույն նախադպրոցական կրթական հաստատությունում սովորող մյուս երեխաներին:

Հայտնի է, որ ծայրահեղականն այս կոչերը հղել է իր գաղտնի առցանց ֆորումի միջոցով՝ ապագա ահաբեկիչներին քաջալերելով այլ հարձակումներ իրագործել թույնի, քիմիական նյութերի, պայթուցիկների ու սառը զենքի միջոցով:

Մոլեռանդ իսլամիստը, որը քարոզում էր Լանքաշիրի մզկիթներից մեկում, իր առցանց հարթակում հրապարակել էր արքայազն Ջորջի լուսանկարները, նրա նախակրթարանի հասցեն ու այլ տեղեկություններ՝ նշելով, որ «թագավորական ընտանիքի հերթն էլ պետք է հասնի»:

 

Լրահոս

Դիտել ավելին