Կարևոր իրադարձություններ

Կարմիր ծովում առաջին անգամ կապույտ կետ է նկատվել (տեսանյութ)

01 Հունիս, 2018 00:00
Կարմիր ծովում առաջին անգամ կապույտ կետ է նկատվել (տեսանյութ)

Ուսումնասիրությունների պատմության մեջ առաջին անգամ կապույտ կետ է նկատվել Կարմիր ծովի ջրերում՝ Աքաբայի ծոցի մոտակայքում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 31-ին հայտնել է Եգիպտոսի բնապահպանության նախարարությունը:

Գերատեսչությունից հիշեցրել են, որ Կարմիր ծովը բնակմիջավայր չի հանդիսանում այս կաթնասունի համար:

«Մասնագետները կփորձեն պարզել, թե ինչն է կետին բերել Կարմիր ծովի ջրային տարածք», - ասվում է եգիպտական նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ կապույտ կետը գիշատիչ չէ և վտանգ չի ներկայացնում, սակայն լավ կլինի չմոտենալ ծովային կենդանուն՝ վերջինիս հսկայական չափսերի պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին