Կարևոր իրադարձություններ

Զոհված ազատամարտիկի որդին ծայրահեղ ծանր վիճակում է. ընտանիքը դրամական աջակցության կարիք ունի

01 Հունիս, 2018 12:45
Զոհված ազատամարտիկի որդին ծայրահեղ ծանր վիճակում է. ընտանիքը դրամական աջակցության կարիք ունի

25-ամյա Իգիթ Շեգունցը, ով զոհված ազատամարտիկի որդի է, արյան թունավորում ախտորոշմամբ արդեն 10-րդ օրն է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմումքում: Օրական դեղորայքի գումարը կազմում է 65000 դրամ:

Մեզ հետ զրույցում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ երիտասարդի վիճակն իսկապես ծայրահեղ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:

Ընտանիքը բավարար գումար չունի երիտասարդի բուժման ծախսերը հոգալու համար, ուստի դիմում է հանրությանը՝ օգնության  խնդրանքով: Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Իգիթի մայրիկին՝ Սվետլանա Հասրաթյանին՝ 094547019 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին