Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    481,5

  • EUR

    557,5
    565,5

  • RUB

    7,55
    7,8

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում դատարանն արգելել է Անկարայի ահաբեկչության մասին նյութերի հրապարակումը

15 Հոկտեմբեր, 2015 10:50
Թուրքիայում դատարանն արգելել է Անկարայի ահաբեկչության մասին նյութերի հրապարակումը

Անկարայի դատարանն ամբողջովին արգելել է Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին նյութերի հրապարակումը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ «մինչև քննության ավարտը, քննության վերաբերյալ որևէ գրավոր մեկնաբանություն, հեռուստառեպորտաժ կամ սոցիալական մեդիայում և ինտերնետային ռեսուրսներում նյութերի տարածում, քննադատություն արգելվում է»,-ասված է դատական որոշման մեջ:

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում հանրահավաքից առաջ երկու պայթյուն էր որոտացել: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 97 մարդ, ավելի քան 500-ը՝ բուժօգնություն ստացել։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին