Կարևոր իրադարձություններ

Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը պատճենված է եղել

27 Մայիս, 2018 23:00
Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը պատճենված է եղել

Հագուստի դիզայներ Էմիլյա Վիքսթեդը հայտարարել է, որ Մեգան Մարքլի՝ 268 հազար դոլար արժեքով հարսանյաց զգեստը պատճենված է իր գործերից։ Որպես ապացույց նա տրամադրել է իր վերջին հավաքածուի զգեստերից մեկը։

Image result for royal wedding

 

Մեգանի զգեստը հիացմունքի էր արժանացել թագավորական հարսանիքի ժամանակ նրանց կողմից, ովքեր ուշի ուշով հետևում էին պսակադրությանը։ 268 հազար դոլար արժողությամբ զգեստը ստեղծվել էր Սասեքսի դքսուհու համար ֆրանսիական նորաձևության տան դիզայներ Քլեր Ուայթ Քելլերի կողմից։ Ընդ որում, ձգեստի համար Մեգան Մարքլն ինքն է վճարել։ Նախքան արարողությունը զգեստը գաղտնի էր պահվում, այդ պատճառով էլ Էմիլյա Վիքսթեդն իմացել է իր զգեստերը պատճենելու մասին միայն պսակադրության օրը։ Այս մասին նա հաղորդել է ԶԼՄ–ներին, իսկ նրա խոսքերի ճշմարտացիությունն ապացուցել են նրա բազմաթիվ հաճախորդները, ովքեր ծանոթ են դիզայների գործերին։ Ոմանք նույնիսկ կարծել են, որ զգեստը հենց Էմիլյան է ստեղծել։ Ընդ որում, հետաքրքրական է, որ Վիքսթեդի հավաքածուի զգեստերը շատ ավելի էժան են, քան այն, որը կրում էր Մեգանը։ Զգեստի գինը մոտ ինը հազար դոլար է։ Դիզայները նշել է, որ պատճենվել են այնպիսի դետալներ, ինչպիսիք են ուսերի բացվածքը, երեք քառորդ թևերը, նաև կտորը, որն ընտրել է Քլեր Ուայթ Քելլերը։

 

Լրահոս

Դիտել ավելին