Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում արգելափակել են YouTube-ը

27 Մայիս, 2018 22:40
Եգիպտոսում արգելափակել են YouTube-ը

Եգիպտոսի գերագույն վարչական դատարանը հաստատել է ստորին ատյանի դատարանի որոշումը՝ մեկ ամսով YouTube տեսածառայությունը արգելափակելու մասին։ Այս մասին գրում է Al-Ahram թերթը՝ հղում անելով դատարանի որոշմանը։

  Ըստ պարբերականի տվյալների՝ դատարանը նման որոշում է կայացրել YouTube-ում հրապարակված ֆիլմի կադրերի պատճառով, որոնք վիրավորում են մուսուլմանների զգացմունքները։  Ինչպես նշվում է, YouTube-ում հրապարակված ֆիլմը պատմում է Մուհամեդ մարգարեի կյանքի մասին՝ վիրավորական ձևաչափով։

 

Լրահոս

Դիտել ավելին