Կարևոր իրադարձություններ

Քաթարն արգելել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի, Եգիպտոսի և Բահրեյնի արտադրանքը

27 Մայիս, 2018 21:25
Քաթարն արգելել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի, Եգիպտոսի և Բահրեյնի արտադրանքը

Քաթարի ֆինանսների նախարարությունը կարգադրել է խանութների տերերին խանութներից անմիջապես հավաքել  Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ–ից, Եգիպտոսից և Բահրեյնից բերված ապրանքները։

«Շրջափակող երկրների արտադրանքը շրջափակման պատճառով չի կարող Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի մաքսային ստուգում անցնել, այդ պատճառով էլ ենթակա է համապատասխան ստուգումների և մաքսային գործընթացների»,– հաղորդում է Քաթարի կառավարության մամլո ծառայությունը։ Տեսուչներն անցնելու են խանութներով, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հրամանն ի կատար ածվում։

 

Բացի այդ, Քաթարի իշխանությունները պատրաստվում են հետևել, որպեսզի Սաուդյան Արաբիայի կաթնամթերքը չկարողանա երկրի սահմաններից ներս թափանցել՝ երրորդ երկրների միջոցով։

Նման որոշում է Քաթարը ընդունել գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ տաս պետություններ, այդ թվում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն, Եգիպտոսը և Բահրեյնը նրա հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները։ Նրանք մեղադրում են Քաթարին ահաբեկիչներին ֆինանսավորելու և Իրանի հետ մերձենալու մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին