Կարևոր իրադարձություններ

Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում. Նոր մանրամասներ

27 Մայիս, 2018 21:05
Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում. Նոր մանրամասներ

ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով մայիսի 26-ի  ժամը 13:00-ի սահմաններում հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:

Այս մասին  տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։  Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները:   Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին