Կարևոր իրադարձություններ

Լոռիում «Մերսեդեսը» բախվել է տան ցանկապատին, կոտրել ծառերն ու հայտնվել այգում. կան վիրավորներ

27 Մայիս, 2018 20:45
Լոռիում «Մերսեդեսը» բախվել է տան ցանկապատին, կոտրել ծառերն ու հայտնվել այգում. կան վիրավորներ

Լոռու մարզում, մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23:00-ի սահմաններում 27-ամյա Գեւորգ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 CP 360 համարանիշի ավտոմեքենայով Ամրակից գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել թիվ 27 տան ցանկապատին, եւ առաջ ընթանալով, կոտրելով մի քանի ծառեր՝ հատնվել նշված տան այգում:   

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ 27-ամյա Գեւորգ Ս.-ն, 26-ամյա Ստյոպա Մ.-ն եւ 26-ամյա Համլետ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:     Ոստիկանները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են գարեջրի բացված կիսադատարկ շշեր. հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին