Կարևոր իրադարձություններ

Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

27 Մայիս, 2018 20:22
Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ պարզաբանումը

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին