Կարևոր իրադարձություններ

«Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին. Մեսսին ամենակատարյալ ֆուտբոլիստն է, ում ես տեսել եմ». Յոախիմ Լյով

27 Մայիս, 2018 20:21
«Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին. Մեսսին ամենակատարյալ ֆուտբոլիստն է, ում ես տեսել եմ». Յոախիմ Լյով

Պորտուգալացին արդեն 8-րդ տարին է փայլում Չեմպիոնների լիգայում, բայց Յոգին գերադասում է Լեոյին:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը պատասխանել է 21-րդ դարի գլխավոր հարցին՝ Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ես կընտրեի Մեսսիին: Կրիշտիանու Ռոնալդուն իսկական սենսացիա է, գերազանց պրոֆեսիոնալ, անհավանական մեքենա, որը շտամպում է գոլերը արդեն շատ տարիներ, բայց Մեսսին ամենակատարյալ ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ»,- Լյովին է մեջբերում Sport ES-ը:

Լյովը մարզում է Գերմանիայի հավաքականը 2006 թվականից: Նրա գլխավությամբ Բունդես թիմը նվաճել է ԱԱ-2014-ի ոսկին և 2017թ. Կոնֆեդերացիայի գավաթը:

 

Լրահոս

Դիտել ավելին