Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

27 Մայիս, 2018 18:20
Խոշոր վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

Մայիսի 27-ին՝ ժամը 14:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Կան տուժածներ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 24/10 հասցեի մոտակայքում բախվել են Honda (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1995թ.), Lexus (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995թ.), Nissan Tiida (վարորդ՝ Պ. Ա., ծնված 1958թ.) և կայանած Toyota Progres (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1974թ.), Nissan Tiida (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1989թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Honda մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ա. Բ.-ը (2001թ.), Ա. Ս.-ը (2000թ.) և Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ:

 


Փրկարարները հոսանքազրկել են Honda և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն՝ մինչ նշված ավտոմեքենաների գազի արտահոսքի դադարելը:

 

Լրահոս

Դիտել ավելին