Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին

27 Մայիս, 2018 17:00
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին

Մայիսի 27-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Prado մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

  Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին Prado մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7 մ) և հարվածել ծառին: Բախման հետևանքով ծառը կոտրվել և ընկել է նշված ճանապարհով երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993 թ.) վրա:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդ՝ Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետև հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին