Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար. նախարար

27 Մայիս, 2018 16:40
Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար. նախարար

Թեև երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը:  «Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար»,- ընդգծել է նախարարը:  Հայրապետյանը շեշտել է նաև, որ երեկ հասցրել է «շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ» ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին