Կարևոր իրադարձություններ

Երևանում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

27 Մայիս, 2018 15:40
Երևանում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com, ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:

Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Վահե Առաքելյանն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին:

Նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում, որը եղել է Եղիազարյան փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ, ինչպես նաև հայտնաբերվել է դանակ:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին