Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Յունկեր

27 Մայիս, 2018 14:40
ԵՄ-ն սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Յունկեր

Եվրամիությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս մասին Թբիլիսիում մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրվա տոնակատարության ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է DW-ն։

Նրա խոսքով՝ Վրաստանը եւ ԵՄ-ն «կապված են պատմությամբ եւ աշխարհագրությամբ»: Յունկերը հույս է հայտնել, որ անկախության 100-ամյակը կդառնա Վրաստան-ԵՄ հարաբերությունների «հաջորդ գլուխը»։ Նա նաև շեշտել է Վրաստանի «անգնահատելի դերը» ԵՄ խաղաղապահ առաքելություններում:

Մայիսի 26-ին Վրաստանը նշում է անկախության 100-ամյակը: Տոնակատարություններին մասնակցում են Հայաստանի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Ֆինլանդիայի նախագահները, ինչպես նաեւ աշխարհի 19 պետությունների պատվիրակությունների ղեկավարներ:

 

Լրահոս

Դիտել ավելին