Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն կասեցնում է «F-35» տիպի կործանիչների մատակարարումը Թուրքիային

27 Մայիս, 2018 00:09
ԱՄՆ-ն կասեցնում է «F-35» տիպի  կործանիչների մատակարարումը Թուրքիային

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է Պենտագոնի 2019թ. բյուջեի մասին օրինագիծը։ Այն ընդունվել է ձայների 66 դեմ և 315 կողմ հարաբերակցությամբ, հաղորդում է ermenihaber.am-ը: 

Այս օրինագծով նախատեսվում է կասեցնել ԱՄՆ-ի կողմից արտադրվող «F-35» տիպի նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հաղորդագրության համաձայն՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ վերոնշյալ ինքնաթիռները պետք է մատակարարվեն Թուրքիային՝ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի։ Սակայն ԱՄՆ-ի որոշ սենատորների առաջարկով օրինագծում փոփոխություններ են կատարվել, որով արգելվում է նոր սերնդի ինքնաթիռների վաճառքը Թուրքիային թուրք-ամերիկյան լարվածության պատճառով։ 

Սենատորները, որպես փոփոխությունների պատճառ, առաջ են քաշում Թուրքիայում գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալությունը, ինչպես նաև պաշտոնական ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը գնելու մասին Անկարայի մտադրությունը: 

Օրինագիծն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին