Կարևոր իրադարձություններ

Պուտինը հայտնել է` ինչ թեմաներ են քննարկել Ճապոնիայի վարչապետի հետ բանակցություններում

26 Մայիս, 2018 22:50
Պուտինը հայտնել է` ինչ թեմաներ են քննարկել Ճապոնիայի վարչապետի հետ բանակցություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների ժամանակ քննարկել են խաղաղ պայմանագրի, ռուս-ճապոնական համագործակցության, ԿԺԴՀ-ի հարցերը:

«Բանակցությունների ընթացքում քննարկել ենք խաղաղ պայմանագրին առնչվող հարցերը: Կարևոր եմ համարում համբերատար շարունակել լուծումների որոնումները, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի և Ճապոնիայի ռազմավարական շահերին»,- РИА Новости-ն մեջբերում է Պուտինի խոսքը:

ՌԴ առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության առաջնահերթ ոլորտներից մեկը էներգետիկ ոլորտն է:

«Ռուսաստանը Ճապոնիա է մատակարարում բնական գազի տեղի սպառողական շուկայի պահանջարկի մոտ 10 տոկոսը», -ընգծել է ՌԴ ղեկավարը:

 

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին