Կարևոր իրադարձություններ

Բնապահպանության նոր նախարար Էրիկ Գրիգորյանի ունեցվածքը

26 Մայիս, 2018 22:17
Բնապահպանության նոր նախարար  Էրիկ Գրիգորյանի  ունեցվածքը

Բնապահպանության  նախարար Էրիկ Գրիգորյանն իր ունեցվածքի մասին տեղեկությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի մարտի 26-ին: 

Ըստ հայտարարագրի՝ հարկային տարում՝ 2017-ին, Էրիկ Գրիգորյանն անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել:

Հարկային տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը փոխառել է 70 հզր ԱՄՆ դոլար, տարվա ավարտին փոխառված գումարի չափը չի փոխվել:

Նախարարը փոխառել է նաև 21 մլն ՀՀ դրամ, հարկային տարում վերադարձվել է 20 մլն 238 հզր. դրամը:

Էրիկ Գրիգորյանը  հարկային տարվա սկզբում փոխառել է 22 հզր եվրո, փոխառված գումարը տարվա ավարտին կազմել է 25 հզր 845 եվրո:

Որպես դրամական միջոցներ Էրիկ Գրիգորյանը տարվա սկզբին գրանցել է 896 շվեյցարական ֆրանկ, 5 մլն ՀՀ դրամ, որը տարվա ավարտին պակասել է՝ կազմելով 2 մլն դրամ, 5000 ԱՄՆ դոլար տարվա սկզբին, իսկ տարվա ավարտին՝ 6400 ԱՄՆ դոլար, տարվա սկզբին նշել է 0 եվրո, տարվա ավարտին՝ 3200 եվրո:

Որպես տարեկան եկամտի տեսակ Էրիկ Գրիգորյանը նշել է Աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, որից ստացված տարեկան եկամուտը 2017-ին կազմել է 4 մլն 791 հզր դրամ, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումից ստացված տարեկան եկամուտը կազմել է 1 մլն 212 հզր դրամ և 1512 ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում գույքի օտարումից Էրիկ Գրիգորյանը ստացել է 2680 դոլար եկամուտ: Որպես շահաբաժին ստացել է 5 մլն 342 հզր դրամ: Նախարարի տարեկան եկամուտը 2017թ.-ին 11 մլն 346 հզր դրամ և 4192 դոլար է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին