Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

26 Մայիս, 2018 20:18
Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել. Էրդողան

Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվայի կողմից 2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի համար զեղչի տրամադրման շուրջ,  այս մասին հայտնել  է Anadolu Ajansıс գործակալությունը։

«Թուրքիան 2015 թվականին դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով բնական գազի գնի զեղչ տրամադրել։  Երկար քննարկումների արդյունքում համաձայնագիր է կնքվել  2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի 10,25 տոկոսով զեղչ անելու շուրջ, տարբերությունը այդ երկու տարվա համար կազմում է 1 մլրդ դոլար, որը կվերադարձվի հանրապետությանը»,-Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին