Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մթնոլորտ է փոխվել. երիտասարդությունը ժպտում է. Ռուբեն Վարդանյան

26 Մայիս, 2018 19:28
Հայաստանում մթնոլորտ է փոխվել. երիտասարդությունը ժպտում է. Ռուբեն Վարդանյան

Գործարար եւ բարերար  Ռուբեն Վարդանյանը  Դիլիջանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  իր գործընկերների հետ Հայաստանում շարունակելու է բարեգործական ծրագրերը` անկախ իշխանությունների փոփոխությունից, ինքը շարունակելու է իր գործունեությունը:

Հարցին, թե գործադիրում նոր իշխանությունների պարագայում արդյո՞ք ներդրումային միջավայրի բարելավում չի նկատվում, Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ ինքը Հայաստանում բարեգործությամբ է զբաղվում:

Անդրադառնալով երկրում իրավիճակային փոփոխությանը` Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանում մթնոլորտ է փոխվել, երիտասարդությունը ժպտում է, եւ ամեն բան պետք է անել, որ  երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն:

Նա նաեւ հույս հայտնեց, որ նոր կառավարությունն իր հայտարարած ծրագրերը կյանքի կկոչի:

«Տեսնենք, ժամանակ է պետք, դեռ 20 օր է անցել, եկեք սպասենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին