Կարևոր իրադարձություններ

Henley & Partners-ի կազմած տեղաշարժի համար ամենաազատ անձնագրեր ունեցող երկրների ցանկում` Հայաստանը 74-րդ տեղում է

26 Մայիս, 2018 18:13
Henley & Partners-ի կազմած տեղաշարժի համար ամենաազատ անձնագրեր ունեցող երկրների ցանկում` Հայաստանը 74-րդ տեղում է

Henley & Partners ընկերությունը կազմել է աշխարհով մեկ տեղաշարժվելու համար ամենաազատ անձնագրեր ունեցող երկրների ցանկը:

Ցանկը կազմելիս մասնագետներն ուղղորդվել  են այն փաստով, թե տվյալ անձնագրի տերն առանց այցագիր ունենալու ինչ քանակությամբ երկրներ կարող է այցելել:

Նշվում է, որ լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի անձնագիրը, որը հնարավորություն կտա առանց այցագիր ունենալու այցելել աշխարհի 189 երկիր:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն գտնվում է 74-րդ հորիզոնականում: ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց այցագրի այցելել աշխարհի 62 երկիր: 

 

 



 

 

 

 
 
 



 
 

Լրահոս

Դիտել ավելին