Կարևոր իրադարձություններ

Երևանի տներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի` էլեկտրական լարերով կապված. դռան մոտ գրություն է եղել

26 Մայիս, 2018 17:36
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու դի` էլեկտրական լարերով կապված. դռան մոտ գրություն է եղել

Մայիսի 26-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին (դռան մոտ գրություն է թողել, որում հայտնում է ինքնասպանության վերաբերյալ). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խորդանոցի հատակին հայտնաբերել Հ. Տ.-ի (1939 թ. ծնված) դին՝ էլեկտրական լարերով կապված:

Փրկարարները հոսանքազրկել են խորդանոցի տարածքը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին