Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    486

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ծնողներից թաքուն թռուցիկներ էինք պատրաստում․ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերոջ հուշերը

26 Մայիս, 2018 17:28
Ծնողներից թաքուն թռուցիկներ էինք պատրաստում․ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերոջ հուշերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ընկերներից Վահե Ղալումյանը պատմում է, որ Փաշինյանի հետ սկսել են ընկերություն անել 1985-1986թթ․-ից։ Ղալումյանն ասում է՝ դեռ դպրոցական տարիներից Փաշինյանի ըմբոստությունն ընդգծված էր։

«Քաղաքականություն մտելուց հետո ես հասկացա, որ ինքը ասելիք ունի ժողովրդին և ինչ-որ բանի կհասնի և կլինի ժողովուրդ, որը նրա հետևից կգնա։ Որպես առաջնորդ, վարչապետ, նախագահ չեմ պատկերացրել, բայց ժողովուրդն էլ իր ներուժը պետք է օգտագործի մեր պետականության կայացման հարցում։ Ժամանակի սղության պատճառով իհարկե շփումների սահմանափակում կար, բայց գաղափարները կիսելու հարցում մենք փորձում էինք հանդիպել։ Ինձ համար հետաքրքիր էր իր սկզբունքայնությունը, գաղափարներին ծանոթանալ։ Ես անընդհատ նախաձեռնել եմ, ինքն էլ հետ չի կանգնել շփումներից, ոչ միայն իմ՝ այլև մյուս ընկերների հարցում է այդպես»։ Shabat.am-ի հետ զրույցում պատմեց Վահե Ղալումյանը։

Վահե Ղալումյանն ասում է՝ իր կարծիքով Իջանում Նիկոլ Փաշինյանը հանգստանում, լիցքաթափվում է։ Ղալումյանն ասում է չնայած երեխաներ էին, բայց գնում էին գործադուլների պահանջով, նույն ձևով ոգևորված էին, որ իրենց շարժումը ճիշտ է և այդ տարիներին ծնողներից թաքուն թռուցիկներ էին պատրաստում, հետո դրանք բաժանում էին քաղաքում։ Շատ կարճ ժամանակ հետո բոլորին պարզ էր թե ովքեր են թռուցիկներ տարածելու հեղինակները։

Թավշյա հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին, Վահե Ղալումյանը ևս եղել էր նրա կողքին։

«Այդ երեկո, Հանրապետության հրապարակում հանրահավաքին Իջևան քաղաքացից բավականին շատ մարդ կար, որոնք երբևէ քաղաքական պրոցեսներին մասնակցություն չեն ունեցել և որպես հաջորդ քայլ, որոշեցինք որ շարժումը մեծ թափով պետք է սկսենք Իջևանում։ Հասկանում էի, որ եթե շարժումը մեծ մասշտաբի չհասնի, և ժողովրդի հստակ պահանջը չլինի ՝Նիկոլին և թիմակիցներին բաց չեն թողնի և սկսվի 2008թ․-ի սցենարի շարունակությունը, բանտ՝ անիմաստ հիմնավորումներով»։

Հայաստանում առաջնահերթ խնդիրներն ըստ  Վահե Ղալումյանի՝ արտագաղթն է, որը պետք է կասեցնել և նոր աշխատատեղեր բացել, իսկ ինչ վերաբերում է Տավուշի մարզին՝ առաջնայինը սահմանային անվտագնության պահպանումն է։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին