Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ 1918-1921 թթ․ պետական գործիչների ժառանգների հանդիպումը

26 Մայիս, 2018 16:26
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ 1918-1921 թթ․ պետական գործիչների ժառանգների հանդիպումը

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ 1918-1921 թթ․պետական գործիչների ժառանգների հետ, ովքեր Հայաստան էի եկել տարբեր երկրներից:
«Նեմեսիս» գործողության մասնակից Արամ Երկանյանի՝  Արգենտինայում ապրող թոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաջածանոթ է   պապի պատմությանը եւ հպարտ է, որ հայ է:

«Արգենտինայում ավելի դժվար է հայի հետ ամուսնանալ, քանի որ քիչ են. 40 միլիոն մարդկանցից հարյուր հազարն են հայ և ավելի դժվար է այնտեղ հայ մնալը, բայց կփափագենք, որ զավակներս հայի հետ ամուսնանան և հայությունը սիրեն, ինչպես ամուսինս ու ես»,-ասաց նա և նշեց, որ շատ կարևոր էր առաջին հանրապետության հարյուր ամյակին Հայաստանում լինել:

Արմեն Սահակյանը եկել է Լոնդոնից, նրա նպատակը Ստեփանավան գնալն է, որը իր պապի՝ հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամ) կնքավայրն է: Այնտեղ կայանալու է պապի արձանի բացումը, որը իրականացվել է իր միջոցներով:

Քրիստափոր Վերմիշյանի և Գևորգ Մելիք Ղարագյոզյանի թոռ Միքայել Վերմիշյանը, ում պապերը եղել են նախարարներ, ասաց, որ իր պապերից ժառանգել է պատասխանատվությունն իր երկրի համար և կարգ ու կանոնը:

Նա նշեց, որ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանն Ազգային ժողովի պատվիրակության մեջ 1918 թվականին մեկնել է Գերմանիա և հայանպաստ գործեր է կատարել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին