Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա». Արայիկ Հարությունյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների մասին

26 Մայիս, 2018 15:38
«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա». Արայիկ Հարությունյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում ծագած խնդիրների մասին

Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի շուրջ արծարծվող խնդիրների վերաբերյալ նախարարն ընդգծեց, որ իրենք դեռ ունեն անելիքներ:

«Այդ դպրոցում ուսուցչական կազմի մեջ դեռ լարվածություն կա և ես, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ փորձելու եմ լուծումներ գտնել այդ խնդրի վերաբերյալ»,- նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ բոլոր դպրոցներին հորդորել է, որպեսզի այն աշակերտները, ուսուցչական կազմերը, ովքեր բողոքում են իրենց նախկին կամ գործող ղեկավարությունից, գրավոր տեսքով ներկայացնեն դրանք հենց իրեն:

«Ես կփորձեմ նրանց հետ միասին այդ հարցերին լուծում գտնել, որովհետև այն մթնոլորտը, որ ձևավորվում է դպրոցներում այնքան էլ չի նպաստում նման խնդիրների լուծմանը: Նախկինում որոշ տնօրեններ, ուսուցիչներ, ծայրահեղ անթույլատրելի գործողություններ են իրականացրել: Այժմ մենք կփորձենք լուծել այդ խնդիրները` համագործակցելով ծնողների և աշակերտների հետ, իսկ որտեղ հանցակազմ է եղել, նաև իրավապահների հետ»,- եզրափակեց նախարարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին